Արթբոքս նախաաքսելերատորը բիզնես պլանով ստեղծարար նախագծերը վերածում է գործարկման պատրաստ նախագծերի և իրագործում է պատկերացումներն ու ռազմավարությունները: Ծրագիրն այժմ ընթացքի մեջ է։
Արթբոքս նախաաքսելերատորը գործադրվել է 9 ստեղծարարական նախագծերին աջակցելու նպատակով, որոնք հաջողությամբ ավարտել են Արթբոքս ստեղծարարական ինկուբատորն ու ստացել Ջի Այ Զեթի (անգլ.՝ GIZ) և Քրիեյթիվ Արմենիայի սկզբնական ֆինանսավորումը: Գործնական արդյունքների, շաբաթական աշխատարանների և մենթորների հետ անհատական խորհրդատվությունների միջոցով նախաաքսելերատորըը խրախուսում է դրամաշնորհակիր թիմերին վարպետել նախագծերի և թիմի կառավարչական, ֆինանսական, վաճառքի և մարքեթինգային գործիքները, որոնք անհրաժեշտ են իրենց նախագծերը գործարկելու համար:
10-շաբաթյա նախաաքսելերացիոն շրջանի ընթացքում ստեղծարարական թիմերին տրամադրվում են՝
ուր հայտնի բիզնես առաջնորդները մասնակիցներին սովորեցնում են ամեն ինչի կառավարման, ֆինանսների, վաճառքի, բաշխման և խթանման մասին:
որոնց միջոցով մասնակիցները ստանում են անհատականացված և գործուն հետադարձ կապ իրենց մենթորներից:
որը թույլ է տալիս ստեղծարարական թիմերին մշակել բիզնեսի մեկնարկի համապարփակ փաթեթ և պատրաստ լինել շուկա մուտք գործելուն:
Artbox-ը Creative Armenia-ի հեղինակային ծրագիրն է՝ առաջատար հիմնադրամ հայության համար։ Բացահայտե՛ք մեր ստեղծարար ծրագրերը, ծանոթացե՛ք մեր թիմին և միացե՛ք մեր առաքելությանը՝ բացահայտելու, զարգացնելու և առաջ մղելու արվեստի բոլոր ոլորտների ստեղծարար ուժերին։
Artbox-ը մշակվել է Creative Armenia-ի կողմից և գործարկվել է Եվրոպական միության և GIZ-ի EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի հետ համատեղ: